Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ն վավերացրել է ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության արձանագրությունը

ԱՄՆ-ն վավերացրել է ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության արձանագրությունը
02.12.2019 | 12:32

«Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ-ը վավերացրել է ՆԱՏՕ–ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության արձանագրությունը»,- դեկտեմբերի 1-ին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ արձանագրության վավերացմամբ Հյուսիսային Մակեդոնիան մեկ քայլով ավելի է մոտեցել դաշինքի 30-րդ անդամը դառնալուն:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ